«Հայաստանի իշխանություններն որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ, հաշվի չեն առնվում գերակա և կարևոր խնդիրները»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա, ՀՀ իշխանությունների համար գերակա խնդիր իրենց իշխանության պահպանումն է, այս ժամանակահատվածում իրենց ամբողջ ուժերն ուղղել են իրենց աթոռները պահելուն, ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում իրականացվող իրադարձություններին, քան այն խնդիրներին, որոնք Արցախում են, ՀՀ սահմաններում են։ «Ազգային ժողովում երեկվա հարցուպատասխանը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները 2020 թվականի պատերազմից հետո մինչև հիմա գործում և որոշումներ են ընդունում ճնշումների ներքո և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել, ձեռք են բերել միայն ու միայն տարածաշրջանում նոր խաղացողների, նոր դերակատարների ճնշման ներքո»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Ս. Օհանյանն ընդգծեց, որ այս իշխանությունները երկու վատ քաղաքականություն են վարում՝ Արցախի Հանրապետությունը հաշվելով Ադրբեջանի կազմում և հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ երկիրը վերածելով ուժային կենտրոնների միջև, կարելի է ասել, ռազմադաշտի, բախման միջավայրի։ Ըստ նրա, վերջին ժամանակահատվածում կարևոր ու դրական իրադարձություն է Արցախի Հանրապետության նախագահի ընտությունը։ Ճեպազրույցին ներկա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ բոլոր ձախողումներն արդարացելու համար Փաշինյանն ու իշխող քաղաքական թիմը փորձում են ժամանակի ու տարածության մեջ մեղավորներ փնտրել։ «Իրենց համար մեղավոր են նախկինները, համանախագահները, ուրիշներին մեղադրելու համար իրենք չեն խորշում ամենապարզ, հանրահայտ ճշմարտությունները գիտակցաբար աղճատելուց։ Փաշինյանը պրիմիտիվ ստերով փորձում է արդարացնել սեփական ձախողումը։ Իրեն արդարացնելու համար այսօր այնպիսի հայտարարություններ է անում, որոնք վաղը քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում էլի մեր դեմ են օգտագործելու։ Ոչ միայն վնաս է տվել, նաև շարունակում է իր քաղաքական հայտարարություններով վնաս տալ, քանի որ ինքը համակերպվել է Արցախի կորստի հետ, դրանում մեղադրում է բոլորին՝ իրենից բացի, սեփական ձախողումն արդարացնելու համար ասում է անլուծելի խնդիր է։ Իր մաքսիմալիստական հայտարարություններով նա Ալիևի բերանը լեզու դրեց, և Ալիևն ասի՝ այնպիսի բաներ ես ասել, ես էլ պատերազմ կսկսեմ ու կփորձի արդարացնել իր ագրեսիան Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ»,- ասաց Ա. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի դիրքորոշումը Արցախի նկատմամբ երբեք այսքան թշնամական չի եղել։
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02