Ֆրանսիան նախատեսում է արգելել մեկանգամյա օգտագործման վեյփ սարքերը, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի և հանրային առողջության համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը RTL ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է, որ այս միջոցառումը կառավարության կողմից մշակվող հակածխախոտային նոր ծրագրի մաս է կազմում։ Նմանատիպ արգելքի մասին հայտարարել են նաև եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Բելգիան և Իռլանդիան։ Իսկ Մեծ Բրիտանիայում քննարկում են մեկանգամյա օգտագործման վեյփ սարքերի արգելը։ Նման վեյփ սարքերը Ֆրանսիայում արժեն մոտ 9 եվրո՝ 20 ծխախոտ պարունակող 1 տուփից ավելի էժան։ Մեկ վեյփն իր մեջ պարունակում է շուրջ 600 ծուխ՝ 40 ծխախոտին համարժեք։ Ֆրանսիայի բժշկության ազգային ակադեմիան մեկանգամյա օգտագործման վեյփերը բնութագրել է որպես «հատկապես նենգ ծուղակ երեխաների և պատանիների համար»։ Դրանք արտադրվում են գունային տարբեր վառ երանգներով և տարբեր համերով, որոնք գրավում են երիտասարդներին։ Ըստ «Ծխախոտի դեմ դաշինք» կազմակերպության՝ 13-16 տարեկան դեռահասների 13 %-ը թեկուզ մեկ անգամ փորձել է վեյփ։ Շատերը սկսել են դեռ 11-12 տարեկանում։ Մեկանգամյա օգտագործման վեյփ սարքերն արգելելու կողմնակիցները նաև շեշտել են դրա բնապահպանական վտանգները։ Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտության ընթացքում պարզվել է, որ ամեն շաբաթ աղբն է նետվում ավելի քան մեկ միլիոն սարք․ դրանք պատրաստված են պլաստիկից և պարունակում են 0,15 գրամ լիթիումով մարտկոց, ինչպես նաև նիկոտինի աղեր և ծանր մետաղների հետքեր։
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
17:02 03.11.26
09:02 03.11.26
09:19 03.11.26
09:45 03.11.26
19:00 03.11.26
19:55 03.11.26
20:03 03.11.26
20:10 03.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02