Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքում հաստատվել է ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձանաժողովում ընդունված Թուրքիայի մասին 2022-ի զեկույցը: ԵԽ-ում Թուրքիայի մասին զեկուցող Նաչո Սանչեզ Ամորի կողմից պատրաստված զեկույցն ընդունվել է 434 կողմ, 18 դեմ, 152 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, գրում է Էրմենիհաբերը։ Զեկույցում, որում կոչ է արվել Թուրքիային լուծելու Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած խնդրահարույց կետերը, նշվել է, որ եթե թուրքական իշխանությունները չփոխեն իրենց կառավարման ձևը, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գոծընթացը չի կարող սկսվել: «Թուրքիայի կառավարությունը հետաքրքրված է մոտ ժամանակներս կյանքի կոչել ԵՄ-ի անդամակցության գործընթացը: Սա աշխարհաքաղաքական գործարքների պատճառով չէ, որ իրականացվելու է: Այն իրականացվելու է միայն այն պարագայում, երբ թուրքական իշխանությունները անկեղծ հետարքրություն ցուցաբերեն երկրում հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հարցում: Եթե թուրքական կառավարությունն իրապես ցանկանում է ԵՄ-ի ճանապարհը կրկին կյանքի կոչել, ապա ոչ թե հայտարարություններով, այլ հստակ բարեփոխումներով և գործողություններով պետք է ցույց տա դա»,- նշվում է զեկույցում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԵԽ-ի Թուրքիայի մասին վերոհիշյալ զեկույցին: Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ այդ զեկույցը հիմնված է Թուրքիայի դեմ գործող շրջանակների կողմից օգտագործվող ոչ ճշմարիտ տեղեկատվության հիման վրա: «Զեկույցը լի է մեղադրանքներով և նախապաշարմունքներով: Այն ԵԽ-ի կողմից սովորաբար ցուցաբերվող մակերեսային և անհեռատես վերաբերմունքի ցուցիչն է, թե՛ Թուրքիայի նկատմամբ, թե՛ ԵՄ-ի ապագայի նկատմամբ»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։ Արձագանքի մեջ տեղ են գտել նաև խիստ վիրավորական խոսքեր՝ ուղղված ԵԽ անդամներին. «Այս զեկույցը ցույց է տալիս, որ ԵԽ անդամներն ամենօրյա պոպուլիստական քաղաքականության ստրուկներն են»: Իսկ վերջում նշվել է, որ 2024-ի ԵԽ ընտրություններից հետո ձևավորվելիք խորհրդարանը կլինի անկողմնակալ, ռացիոնալ և կառուցողական՝ փաստորեն ներկայիս խորհրդարանին մեղադրելով այդպիսին չլինելու մեջ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02