Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Սահմանադրական արդարադատության հարթակ» (ՍԱՀ) նոր նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը:Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Նախաձեռնությանը մասնակից են դառնալու այն պետական մարմիններն ու քաղաքացիները, որոնք Սահմանադրության ուժով իրավունք ունեն դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով ծրագրի դերակատարությունը մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական արդարադատության մատչելիության երաշխավորման և իրավունքի գերակայության ամրապնդման հարցում: Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ որպես Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ՝ նա հատկապես կարևորում է ինչպես Սահմանադրական դատարանի հետ արդյունավետ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների՝ դիմումների և հատուկ դիրքորոշումների մշակման հմտությունների շարունակական կատարելագործումը։ Անահիտ Մանասյանը նաև հատուկ ընդգծել է առաջիկայում անցկացվելիք աշխատաժողովի կարևորությունը, որն ուղղված է ինչպես ՄԻՊ և ՍԴ միջև երկխոսության ամրապնդմանը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը։ Նշենք, որ նախաձեռնությունն իրականացնում է Սահմանադրական դատարանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ:
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01