Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր, նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ Հայաստանում է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները։ Նրանք անցած շաբաթ եղել են Սյունիքի մարզում։
«Տեղ համայնքում էինք։ Ինքներս տեսանք ռազմական գործունեությունների հետևանքով Հայաստանից գրավված տարածքները։ Դրանք համեմատաբար փոքր տարածքներ են, բայց այնտեղ արդեն իրականացված է էթնիկ զտում։ Պատերազմն այստեղ»,- այսօր «Թաթոյան» հիմնադրամում տեղի ունեցած ասուլիսում ասաց Ջոն Էյբները։
Նա նշեց, որ պատերազմը միշտ բացեիբաց պատերազմ չի լինում, պատերազմի տարբեր գործիքներ, տարբեր մակարդակներ կան։
«Բայց Ադրբեջանի նպատակները շատ պարզ են, և սրանք նոր նպատակներ չեն, մենք այս նպատակներին ականատես ենք եղել պատմության ողջ ընթացքում։ Դա է՝ ունենալ հող առանց հայ ժողովրդի։
Պատերազմական գործողությունների մի շարք գործիքներ կան։ Կարող է լինել դիվանագիտական գործիքակամզ, որի հետևում կանգնած է լինում ռազմական գործողություններ։ Մենք դրա ականատես ենք լինում այսօր»,- ասաց Ջ. Էյբները։
Ըստ նրա, էթնիկ զտման մեթոդները կարող են փոխվել կախված միջազգային իրավիճակից, սակայն էթնիկ զտումներն այսօր շարունակական բնույթ են կրում և, կարծես, գերտերությունները սատարում են Ադրբեջանին՝ հասնելու այդ նպատակին։
«Նրանք կցանկանային դա անել առանց արյունահեղության, սարսափազդու տեսարանների՝ տարածված ԶԼՄ-ներով։ Միջազգային հանրության կողմից ոչինչ չես լսում ինքնորոշման իրավունքի մասին։ Սա օրակարգից դուրս է հանվել, խոսում են ինտեգրված Ադրբեջանում հայերի իրավունքներից։
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները սիամական զույգերի պես մի պատկեր են, նրանցից յուրաքանչյուրն ունի իր բնավորության գծերը, հատկանիշները, բայց նրանք համաստեղծված են, նրանց կենսական օրգանների մի մասը ԼՂ-ում են, մի մասն՝ ասեղ։ Այս երկու զույգերին միմյանցից բաժանելու ցանկացած փորձ հավանական է, որ արդյունքում զոհ կգնա ոչ միայն ավելի թույլ ու տկար զույգը, այլ երկու մասն էլ չեն կարողանա ապրել այդուհետ»,- ասաց Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները։
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02