Ֆինլանդիան պլանավորում է արգելել ռուսական փոխադրամիջոցների մուտքը երկիր: Այս մասին հաղորդում է Ֆինլանդիայի YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ֆինլանդիան կարգելի ռուսական մարդատար ավտոմեքենաների ներմուծումը երկիր… Ֆինլանդիան ցանկանում է հետևել ԵՄ-ի ընդհանուր, ավելի կոշտ գծին: Սպասվում է, որ արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը որոշման մասին կհայտարարի այսօր», – ասվում է հաղորդագրության մեջ:
Այս շաբաթ նման որոշում են կայացրել Էստոնիան, Լատվիան և Լիտվան։
Սեպտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը պարզաբանում է հրապարակել, որում հաղորդել է, որ ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի դեմ 2022 թ.-ին սահմանված պատժամիջոցները տարածվում են նաև ՌԴ քաղաքացիների անձնական ավտոտրանսպորտի վրա, որոնք ունեն ռուսական գրանցված համարներ։ Հետևաբար, ՌԴ քաղաքացիները չեն կարող անձնական ավտոմեքենաներով Եվրամիության տարածք մուտք գործել նույնիսկ զբոսաշրջության նպատակներով և կարճ ժամկետով։