Լիբիայի ծովափնյա Դերնա քաղաքում հեղեղումների զոհերի թիվը հասել է 11 300-ի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով լիբիական Կարմիր մահիկի
Հումանիտար կազմակերպությունը հավելել է, որ ևս 10 100 մարդ անհետ կորած է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվում էր 5 500 զոհի մասին։ Լիբիայի այլ հատվածներում «Դանիել» փոթորկի զոհ է դարձել 170 մարդ։
Լույս սեպտեմբերի 11-ի գիշերը Լիբիային պատուհասած փոթորկի պատճառով Դերնա քաղաքի մերձակայքում գտնվող 2 ամբարտակները փլուզվել էին։ Ջուրը քշել-տարել է ամբողջ թաղամասեր։
Դերնայի քաղաքապետի գնահատմամբ՝ զոհերի թիվը դեռ կարող է հասնել 18 000-ից 20 000-ի։
ՄԱԿ-ի համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել է, որ հազարավոր մահերից կարելի էր խուսափել, եթե Լիբիայում լինեին ահազանգման նորմալ գործող համակարգեր, և մարդիկ տարհանվեին։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ տուժած շրջանների բնակչության համար հաջորդ սպառնալիքը հիվանդություններն են, որոնք կարող են առաջանալ աղտոտված ջրի պատճառով։
Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան եռօրյա ազգային սուգ է հայտարարել։