Հունաստանը չի փոխել իր ռազմավարությունը Թուրքիայի հանդեպ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ հույն-թուրքական հարաբերությունների մասին խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում իր հանդիպմանն ընդառաջ, տեղեկացրել է Kathimerini-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ կապի վերականգնումը նախարարների բանակցությունների եւ փոխըմբռնման հուշագրերի միջոցով, ինչպես նաեւ դրական օրակարգի առաջմղումը բազմաթիվ մակարդակներում առաջընթաց է արձանագրում։
«Հունաստանը չի փոխել իր ռազմավարությունը Թուրքիայի հանդեպ։ Իմ մտադրությունն այն է, որպեսզի խոսվի Թուրքիայի հետ եւ լուծվեն մեր խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա։ Երբ մենք համաձայն չենք, չարժե բանը ծայրահեղության հասցնել»,- նշել է նա։
Նա հասկանալ է տվել, որ ինքնիշխանության հարցերը չեն քննարկվելու բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք վերաբերում են Էգեյան ծովի արեւելյան մասի կղզիներին... «Թուրքիան շահագրգռված է Արեւմուտքի հետ մերձեցմամբ, իսկ դեպի Եվրոպա ճանապարհն ընկած է Հունաստանի հետ լավ հարաբերությունների մեջ։ Դա զենք է, որը մենք ունենք մեր ձեռքում՝ հույն-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։ Եկեք չսպասենք, որ անցյալի խնդիրները լուծվեն մի ակնթարթում, բայց համաձայնենք, որ անրաժեշտ է ձեռնպահ մնալ արմատական հռետորաբանությունից»,- նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք զիջումների հեռանկար հանուն բանակցությունների եւ որ հարցերում, Միցոտակիսն ասել է, որ բոլորը հասկանում են, որ ոչ մի բանակցությունում ոչ մի կողմ չի կարող հասնել իր պահանջների 100 տոկոս կատարման։ «Մենք չպետք է քննարկենք ազգային ինքնիշխանության, Էգեյան ծովի արեւելյան մասի կղզիների կարգավիճակի եւ կղզիների հանդեպ ինքնիշխանության իրականացման իրավունքների վերաբերյալ հարցերը»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02