ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից ստեղծված «Կամավոր․հայ» հարթակը ներկայացվել է Երիտասարդական համաժողովի ընթացքում: Այդ մասին ՆԵՈՍ.ամ-in հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Համաժողովի նպատակն էր ներկայացնել «Կամավոր․հայ» հարթակը և երիտասարդական ՀԿ-ների մասնակցությամբ քննարկել երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման, երիտասարդների ակտիվ ներգրավման և մասնակցության, մարզաբնակ երիտասարդների խնդիրների վերհանման, կամավորության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Համաժողովին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Միջոցառմանը մասնակցել են 16-ից 35 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատանքով, կամավորությամբ հետաքրքրվող անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Երբ մենք ուսումնասիրում էինք այս դրամաշնորհի շրջանակում ստացված հայտերը, այս հայտի մեջ գրավեց այն գաղափարը, որ ծրագիրը լինելու է ոչ մեկ տարի տևողությամբ. այն կարող է զարգացում ապրել և շատ ավելի մեծ հնարավորություն ստեղծել մեր երիտասարդների համար: Հետագայում դա կդառնա ավելի մեծ համայնք, և հնարավոր է, որ այն նաև տարածվի մեր գործընկեր երկրներում, քանի որ ԱՊՀ երկրների համար 2024 թվականը հայտարարված է կամավորության տարի»,- ընդգծել է Զարա Ասլանյանը: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ «Կամավոր․հայ» հարթակի միջոցով ներկայացվում է մի պլատֆորմ, որն իր նմանը չունի ոչ միայն Հայաստանում, այլև, կարելի է ասել, ամբողջ աշխարհում: Համաժողովի ընթացքում ներակայացվել է նաև «Կամավոր.հայ» ծրագրի շրջանակում ստեղծված kamavor.org կայքը: Գրանցվելով «Կամավոր.հայ» հարթակում՝ երիտասարդները ստեղծում են իրենց անձնական էջերը, որտեղ կարող են ներկայացնել իրենց կատարած կամավորական աշխատանքի պատմությունը, տեղադրել նորություններ, օգտագործել մեկնաբանությունների և քննարկման տիրույթները, կիսվել գիտելիքով, փորձով: Երիտասարդական համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երիտասարդական և կամավորական աշխատանքների վերաբերյալ պանելային քննարկումներ: Համաժողովն ամփոփվել է խմբային աշխատանքով, որի շրջանակում մասնակից երիտասարդները քննարկումների արդյունքում ներկայացրել են երիտասարդական աշխատանքի և կամավորության մասին իրենց առաջարկությունները և առաջիկա անելիքները:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03