Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.50-ին, Արտաշատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիտակ-Ջրաշեն ճանապարհին Դիտակ գյուղի բնակիչ, 23 և 24 տարեկան եղբայրներ վիճաբանել են համագյուղացի 21-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով ու դանակով հասցրել են հարվածներ: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 17.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, ազդրի կտրած վերք» նախնական ախտորոշմամբ, 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է բուժօգնության: Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ մարմնական վնասվածքներով ավարտված վիճաբանությունը տեղի է ունեցել կրտսեր եղբորը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայում: Ժամը 18.30-ին նա հայտնաբերվել է Դիտակ գյուղում, ձերբակալվել, բերվել է Արտաշատի բաժին և ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը, ժամը 20.40-ին, ավագ եղբայրն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանել, որ ինքն է իր մոտ եղած դանակով հասցրել հարվածներ: Նա նույնպես ներկայացվել է նախաքննական մարմին: Եղբայրները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02