Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի աշնանային համերգաշարը, որի շրջանակներում տեղի կունենա 4 համերգ: Բացման համերգին կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային-նվագախմբային ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ. դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Հատկանաշական է, որ փառատոնին ներկայացված գրեթե բոլոր ստեղծագործությունները հնչում են առաջին անգամ: Բացառություն չէ նաև այս համերգը, որի շրջանակներում տեղի կունենան Արամ Սաթյանի «Խաղեր», Մարտին Ուլիխանյանի «Հարց», Կարեն Անանյանի “Point of no return” և Տիգրան Համբարյանի «Անմահություն» ստեղծագործությունների պրեմիերաները, երեկոյի ընթացքում կհնչի նաև երկու մաս Դավիթ Հալաջյանի “Music in the shade” ստեղծագործությունից: Որպես մենակատար՝ հանդես կգան Վիկտորյա Ուլիխանյանը և Կարեն Անանյանը: Նշենք, որ փառատոնի մյուս համերգները նախատեսված են հոկտեմբերի 9-ին, հոկտեմբերի 23-ին (երկուսն էլ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) և հոկտեմբերի 31-ին (Արամ Խաչատրյան համերգասրահ): Նախ, կներկայացվի Սոֆա Ազնաուրյանի «Հույս» մոնոօպերան, ապա «Նովա» երգչախումբը՝ խմբավար Կարեն Ամիր Լաթիֆիի ղեկավարությամբ կհնչեցնի հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ: Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) կհնչեն Գևորգ Հովհաննիսյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Բաբայանի, Նուբար Ասլանյանի, Դավիթ Բալասանյանի և Գայանե Կեսոյանի ստեղծագործությունները: Նշենք, որ փառատոնի բոլոր համերգների մուտքն ազատ է: Սկիզբը՝ 19:00-ին:
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02