Կիեւը դատի կտա Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արգելքը չհանելու պատճառով։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի առեւտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկան Politico-ի հարցազրույցում՝ նշելով, որ նման գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են, եւ Կիեւը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել մրգերի եւ բանջարեղենների լեհական արտահանման նկատմամբ։ Նրա խոսքով՝ Կիեւը նախատեսում է դատի տալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության երկրներին։ «Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչպես են ԵՄ անդամ պետություններն իրենց պահում առեւտրային գործընկերների եւ դաշինքի գծով գործընկերների հանդեպ, որովհետեւ դա կարող է ազդել նաեւ այլ պետությունների վրա», տեղեկացրել է УНИАН-ը։ «Մեր կարծիքով՝ Հունգարիայի եւ Լեհաստանի այդ միջոցները հայտարարություն են Եվրահանձնաժողովի հանդեպ տոտալ անվստահության մասին... Կարեւոր է ապացուցել, որ այդ գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են։ Ուստի, մենք դատավարություն կսկսենք»,- ասել է Կաչկան։ Նա նաեւ նշել է, որ Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի բացահայտ անհնազանդությունը Բրյուսելին պարզապես ԵՄ ներքին գործը չէ, այլ առաջ է բերել այն, ինչը նա անվանել է «ամենամեծ համակարգային խնդիրը»՝ կարո՞ղ են արդյոք միջազգային առեւտրային գործընկերները վստահել նրան, ինչը Բրյուսելն ասում է ԵՄ անունից։ Կաչկան ասել է, որ Կիեւը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, որպեսզի արտահանումն Ուկրաինայից ցունամի չառաջացնի հարեւան երկրներում:
19:45
19:45
19:25
17:43
17:16
16:46
16:17
15:43
15:17
14:36
14:04
13:35
13:08
12:35
11:06
10:39
00:00
00:00
13:02
12:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17