Լեհաստանը հայտարարել է, որ կդադարեցնի զենքի մատակարարումն Ուկրաինա երկու երկրների միջեւ ուկրաինական հացահատիկի ներմուծումը ժամանակավորապես արգելելու համատեքստում։
«Մենք այլեւս զենք չենք մատակարարում Ուկրաինա, որովհետեւ հիմա սպառազինում ենք Լեհաստանը»,- սոցցանցերում հայտնել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին։
Լեհաստանը Ուկրաինայի ամենակայուն կողմնակիցներից է պատերազմն սկսվելու պահից։ Բայց հիմա Կիեւն ու Վարշավան վեճի մեջ են։
Ուկրաինական հացահատիկի արգելքը մտցվել էր այս տարի Եվրամիության մի քանի երկրների կողմից, որպեսզի պաշտպանեն տեղի ֆերմերների շահերը։
Անցած շաբաթ ԵՄ-ն հայտարարել էր արգելքի գործողությունը դադարեցնելու պլանների մասին։ Բաց երեք երկիր՝ Լեհաստանը, Հունգարիան եւ Սլովակիան, հայտարարել էին, որ մտադիր են ուժի մեջ թողնել սահմանափակումները։
Դա բողոքներ է առաջացրել Ուկրաինայի կողմից, որն այս շաբաթ հայց է ներկայացրել երեք երկրների դեմ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ ԳՎ-ում նշել է, որ անհանգստացած է այն բանով, որ «մեր որոշ եվրոպացի ընկերներ» համերաշխություն են խաղում քաղաքական թատրոնում, բայց «թրիլեր են կազմակերպում հացահատիկի հետ կապված»։
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Պավել Յաբլոնսկին Ուկրաինայի դեսպանին ասել է, որ Զելենսկու հայտարարությունը «չի համապատասխանում իրականությանը», մանավանդ որ Լեհաստանն «աջակցում է Ուկրաինային պատերազմի առաջին իսկ օրերից»։
Հեռուստահարցազրույցում վարչապետ Մորավեցկին հայտնել է, որ չի վտանգի լեհական շուկան ապակայունացմամբ՝ ընդունելով ուկրաինական հացահատիկը, բայց չի խոչընդոտի հացահատիկի տարանցմանը Լեհաստանով, տեղեկացրել է PAP լեհական ազգային տեղեկատվական գործակալությունը։
Մորավեցկին նաեւ մեղադրել է ուկրաինացի օլիգարխներին այն բանում, որ նրանք «իրենց հացահատիկն ուղարկում են լեհական շուկա»՝ չմտահոգվելով տեղի ֆերմերների մասին, եւ Լեհաստանը հիմա կկենտրոնանա «ամենաարդիական զենքի» մատակարարումների վրա իր սեփական նպատակների համար, տեղեկացրել է PAP-ը։ «Եթե դուք ուզում եք պաշտպանել ձեզ, պաշտպանվելու բան պետք է ունենաք»,- ասել է Մորավեցկին։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02