Կանադայում Հնդկաստանի վիզաների կենտրոնը կասեցրել է ծառայությունները երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրացման ֆոնին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը
Ըստ Հնդկաստանի դիվանագիտական առաքելության տարածած հաղորդագրության՝ վիզաների ծառայության կենտրոնի աշխատանքը կասեցվում է սեպտեմբերի 21-ից, իսկ դրա վերսկսման մասին լրացուցիչ կծանուցվի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվո
Օտտավայի և Նյու Դելիի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ Կանադայի հետախուզությունը ստացել է «վստահության արժանի» տվյալներ այն մասին, որ Հնդկաստանի կառավարությունը կարող է առնչություն ունենալ սիկհերի առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մեղադրանքներն անվանել է «անհեթեթ» և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։
Թրյուդոյի այս հայտարարությունից հետո երկու երկրներն արտաքսել են միմյանց դեսպաններին։
Սինգհ Նիջարը սպանվել էր հունիսի 18-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում՝ սիկհական տաճարի դիմաց, երկու դիմակավորված անձանց կողմից։ Նրա սպանությունը մեծ զայրույթ է առաջացրել Կանադայում սիկհերի համայնքի շրջանում, որը Հնդկաստանի սահմաններից դուրս գտնվող սիկհերի ամենամեծ համայնքն է՝ 770 000 անդամներով։