Նախօրեին մեկնարկեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Երևանի քաղաքային փուլը: Մրցումների երրորդ փուլերն արդեն ավարտվել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում: Սա իրականում շատ կարևոր իրադարձություն է, որը, կարծես թե, դուրս է մնացել լայն հանրության ուշադրությունից և պատշաճ լուսաբանման և պատշաճ ուշադրության չի արժանանում: Իմ խորին համոզմամբ, սա այն միջոցառումներից է, որին պետք է ուշի-ուշով հետևեինք բոլորս և ամբողջ երկիրը մասնակից պետք է լիներ այս տոնին: Մենք բոլորս, երբեք, իրավունք չունենք մոռանալու, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում և ինչպիսի խնդիրներ ունենք ծառացած մեր երկրի առջև: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերվող այս միջոցառումը շատ լուրջ ու կարևոր խնդիրներ ունի իր առաջ դրած և այս գերատեսչությունը փորձում է իր կարողությունների առավելագույն չափով գնալ դեպի այդ խնդիրների լուծմանը: Բայց սա միայն վերջինիս խնդիրը չէ, այն միջոցառումը, որն ուղղված է մատաղ սերնդի` նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության մեջ սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, որն ուղղված է մեր երկրին, մեր բանակին առողջ և կենսունակ սերունդ «մատակարարելուն», այսինքն լուծում է ռազմավարական շատ կոնկրետ և առարկայական խնդիրներ, չի կարող հանրային լայն հնչեղություն չստանալ և դուրս մնալ մարդկանց ուշադրությունից: Ես հասկանում եմ, որ բիզնես տրամաբանության վրա հիմնված ԶԼՄ-ների համար առաջնայնությունը տրվում է, օրինակ, որևէ հայտնի մարդու շրթներկի գույնի փոփոխությանը, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ նմանօրինակ միջոցառումների մասին նյութերը պետք է ուղղակի ողողված լինեին համացանցով մեկ և ամբողջ հանրությունը պետք է ապրեր դրանով: Գուցե ես սխալվում եմ, բայց սա իմ կարծիքն է.....
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15