ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գործարկել է «.հայ» դոմենային գոտին, «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ազդարարեցին ոլորտի ներկայացուցիչները` նշելով, որ ICANN-տնօրենների խորհրդի ընդունած բանաձևով IANA կազմակերպության արմատային գոտում ակտիվացվել է «.հայ» հայատառ դոմենի գրառումը:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի խոսքով` լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր նշանակալի դերն ունենալ ազգային արժեքների շուրջ հայությանը միավորելու գործում:
«Սա հայերենի տարածման համար ունի մեծ նշանակություն: «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայերեն ստեղնաշարի կիրառմանը սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում թույլ կտա զարգացնել հայրենի իմացության մակարդակը համացանցում»,-ասել է փոխնախարարը:
Գագիկ Թադևոսյանը շեշտել է, որ հայատառ ինտերնետային դոմենային գոտին առաջիններից է ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիներին համընթաց: Նա նաև ընդգծել է փաստը, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել պետական գերատեսչությունների, մասնավորի և հասարակական սեկտորի համագործակցության արդյունքում:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը տեղեկացրել է, որ հայատառ դոմենի գործընթացը սկսվել է 2012-ին և ամենադժվար հարցը դոմենային անվան ընտրությունն է եղել:
«Կարող էինք ընտրել այլ անուններ, օրինակ, «.ամ», բայց կես տարվա քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենագեղեցիկ վերջնատիրույթի անունը «.հայ»-ն է»,-նշել է Սաղյանը: Նրա խոսքով` դոմենային տիրույթում հայատառ գրելը պարտադիր է, որպեսզի համակարգը ճանաչի տվյալ կայքը, որտեղ փորձ է արվում մուտք գործել:
«Թյուրիմացություններից զերծ պահելու համար կատարվել է համեմատում այլ լեզուներում օգտագործվող գրանշանների հետ, որ կոնֆլիկտի մեջ չմտնեն դրանք հայկական գոտում օգտագործվող գրանշանների հետ: Այստեղ կարևոր դեր ունի Ռուբեն Թարումյանը, ով հայկական տառատեսակների ամենաճանաչված հեղինակներից մեկն է»,-նկատեց Գրիգորի Սաղյանը:
Տառաստեղծ Ռուբեն Թարումյանը ույս հայտնեց, որ «.հայ» դոմենային գոտում գրանցված կայքերում բովանդակությունը կլինի հայերեն ու կնպաստի համացանցում հայատառ նյութերի ավելացմանը: «Սա սկիզբն է մի երկար ճանապարհի, որը պետք է անենք համացանցը հայացնելու համար: Հիմա վիճակը այնքան էլ վատ չէ, որքան մի քանի տարի առաջ էր. հայերեն նյութերը շատացել են համացանցում: Որոշ պաշարներում կարելի է մեզ հետաքրքրող գրեթե բոլոր հարցերի պատասխանները գտնել հայերենով: Տեխնիկական, քաղաքական խնդիրները լուծված են, նույնիսկ տիրույթի անունն է հայերեն, և ցավալի կ լինի, որ հայ տիրույթում բովանդակությունը լինի ոչ հայատառ»,-ընդգծեց տառաստեղծը:
Հայատառ դոմենում անուն գրանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ.հայ» կայք, ընտրել այնտեղ նշված 9 գրանցող կազմակերպություններից մեկը, մուտք գործել ու հայատառ դոմեն ստանալու հայտ ուղարկել: Դոմենային անուն ստանալուց հետո պետք է դա կապել որևէ գործող կայքի հետ կամ ստեղծել նոր կայք: Հայատառ դոմենում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որից 70-ը կառավարական գերատեսչություններ են: Գնային քաղաքականությունը նույնն է, ինչ «.am»-ի դեպքում է`9-10 հազար դրամ, իսկ ամսական սպասարկման գումարը մոտ 1000 դրամ է:
«.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Հենց այս կազմակերպությանն էլ տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47