Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Կիև է ժամանել պաշտպանական արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների երկու տասնյակ ներկայացուցիչների ուղեկցությամբ՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Այս մասին հաղորդում է Le Figaro պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Լեկոռնյուն կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի և Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինի հետ։
Կիև ժամանած ֆրանսիացի արդյունաբերողները մասնագիտանում են զրահատեխնիկայի, հրետանու, անօդաչուների արտադրության, ականազերծման, ինչպես նաև կիբեռանվտանգության հարցերում։ Նրանք պետք է Կիևում քննարկեն գործընկերային հարաբերությունները և ստորագրեն համապատասխան փաստաթղթեր։ Մասնավորապես, խոսքն Ուկրաինայում Ֆրանսիայից մատակարարվող տեխնիկայի սպասարկման համար պահեստամասերի սեփական արտադրության զարգացման մասի
Հրատարակությունը նշում է, որ, չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան արդեն Ուկրաինային մատակարարել է Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ, զրահափոխադրիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, Փարիզն ինքն ունի տեխնիկայի սահմանափակ պաշարներ և հետագա մատակարարումների դեպքում կարող է թուլացնել իր սեփական բանակի պաշարները։ Ուստի Փարիզը դիտարկում է ուկրաինական արդյունաբերական բազայի երկարաժամկետ աջակցություն ապահովելու հարցը։ Խոսքը տեխնիկայի փոխանցումից արդյունաբերական գործընկերության անցնելու մասին է, գրում է թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարին մոտ կանգնած աղբյուրներին։
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:22 23.10.25
18:56 23.10.25
17:51 23.10.25
10:03 23.10.25
14:09 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02