Հայաստանի Հանրապետության իշխանությունը, համագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ Ստեփանակերտում, միջազգային իրավունքի նորմերին և ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, ընդունվել և ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը՝ ձևավորելով իրենց անկախությունը հռչակող մյուս հանրապետություններին իրավահավասար պետություն, ինչպես Հայաստանը,Ադրբեջանը, Վրաստանը։ Սակայն դրան ադրբեջանական իշխանությունները պատասխանել են պատերազմով, պարտությունից հետո՝ սադրանքներով, իսկ 2020-ին վերսկսելով ռազմական լայնածավալ գործողությունները և բռնազավթելով հայկական Արցախի բնակավայրերը՝ շարունակել էթնիկ զտումների, 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո՝ ցեղասպանության, բռնի տեղահանման քաղաքականությունը` Արցախում ապրող հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի, նյութական ահռելի կորուստների։ Եվ այսօր դեռ փորձում են ապօրինի ձերբակալել Արցախի Հանրապետության պետական գործիչներին:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից բարեգործ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելը բացահայտ անօրինականություն է, հանցավոր արարք և պետք է արժանանա իրավական խստագույն գնահատականի։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը, համագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով:
Սակայն ինչպես տեսնում ենք, նրանց սատելիտներն ու քաղաքական դերակատարում ունեցող կերպարներն իրենց պոռոտախոս, արկածախնդիր հայտարարություններով ավելի սրում, բարդացնում են իրավիճակը։ Իսկ ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով և անմիջապես իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց, ովքեր, նույն դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, պետք է անցնեն այդ ճանապարհով։
Մեր հազարավոր հայրենակիցներ դեռևս գտնվում են Արցախում, և եթե Հայաստանի օրվա իշխանությունները հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իրենց օրինական, բարոյական պարտականությունից, ապա պարտավոր են գոնե թույլ չտալ անգրագետ, սադրիչ մեկնաբանությունների տարածումը, որով կարող են թիրախավորել նրանց»,- գրել է Սեյրան Օհանյանը։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02