Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆ կոմունայում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել: Երկու անձ վիրավորվել է: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը։ «Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Սեն-Լոյի մերձակայքում գտնվող Լա Մոֆ քաղաքում առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում: Վաթսունչորսամյա մի տղամարդ մահացել է, մեկ այլ 64-ամյա տղամարդ ծանր վիրավորվել է և ուղղաթիռով տարհանվել համալսարանական հիվանդանոց, իսկ հիսունմեկամյա մի տղամարդ թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Սեն-Լո հիվանդանոց։ Երկու հոգի, ովքեր շոկային վիճակում են եղել, ստացել են առաջին բուժօգնություն, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել»,- ասվում է հոդվածում։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հինգ մասնակիցները խարույկի վրա այրելիս են եղել մահացած հարազատի իրերը, և երբ կրակի վրա անհայտ պարունակությամբ փաթեթ են դրել, պայթյուն է որոտացել, որը լսվել է էպիկենտրոնից յոթ կիլոմետր հեռավորության վրա։ Հոդվածում ընդգծվում է, որ դեպքի վայրը շարունակում է վտանգավոր լինել: Այնտեղ աշխատում է 25 հրշեջ: «Մոբիլիզացվել են զգալի ռեսուրսներ՝ հրշեջ ֆուրգոն և քիմիական վտանգի մասնագետ, դեռևս չի բացառվում հերթական պայթյունի վտանգը»,- ասվում է հոդվածում։
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
12:48
12:24
12:08
11:45
11:22
10:38
10:17
10:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45