ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված եւս մեկ բանաձեւի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան եւ էթնիկ զտումների քաղաքականությունը:
Նա բարձր է գնահատել սեպտեմբերի 28-ին Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի սկզբունքային ելույթը, որտեղ բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, կոչ է արվել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող հումանիտար խնդիրներ: Կիպրոսցի խորհրդարանականները նշել են, որ համերաշխության նշանաբանով են առաջնորդվում Հայաստանի հանդեպ եւ պատրաստ են հնարավորինս աջակցել: Հանձնաժողովի նախագահի խոսքով մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն եւ խաղաղասիրությամբ եւս նման են, ուստի մեկը մյուսի ցավի հանդեպ առավել զգայուն են:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ օրենսդիր մարմինների երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք կարեւորելով խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կարեւոր դերակատարությունը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02