Ես ուշադիր հետևում եմ արագ փոփոխվող իրավիճակին Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարության մեջ։ «Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններից և տարածաշրջանի հետագա վերահսկողությունից հետո 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 100 483 ղարաբաղահայեր, այդ թվում՝ ընտանիքներ, տարեցներ և այլ խոցելի բնակչություն, լքել են իրենց տները և ապաստանել հարևան Հայաստանում։ Ինչպես ես բազմիցս ընդգծել եմ, այս վերջին փորձությունը խորացնում է զինված բախման մարդասիրական և իրավապաշտպան հետեւանքները, որից նրանք տառապում են 2020-ից ի վեր եւ որը սրվել է վերջին ինը ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության երկարատև խախտման և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայություններ և էներգիայի մատակարարումների խիստ պակասի պատճառով»,- նշել է Միյատովիչը։
Նրա խոսքով, այս առումով ինքը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու բոլոր կարիքավորներին մոտ ապագայում՝ ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ: «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելի շատ աջակցություն՝ ապահովելու համար, որ բոլոր մարդկանց կարիքները վաղ բացահայտվեն և պատշաճ կերպով լուծվեն: Ուստի Եվրախորհրդի անդամ երկրներին կոչ եմ անում դրսևորել իրենց համերաշխությունը և անհապաղ ցուցաբերել բոլոր անհրաժեշտ աջակցությունը»,- ընդգծել է Միյատովիչը։ ԵԽ հանձնակատարի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները «նախաձեռնել են մի շարք քաղաքական, վարչական և տնտեսական միջոցառումներ՝ ուղղված Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրմանը»։ «Այդ կապակցությամբ ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել Ղարաբաղի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքները, ներառյալ հավասար վերաբերմունքի և բռնությունից, ահաբեկումից և ատելությունից պաշտպանվելու նրանց իրավունքները: Հատուկ պաշտպանության ենթակա են այնպիսի խոցելի խմբեր, ինչպիսիք են վիրավորվածները կամ բժշկական օգնության կարիք ունեցողները, տարեցները, կանայք և երեխաները։ Իշխանությունները պետք է նաև ապահովեն, որ երկրից փախածների իրավունքները լիովին հարգվեն, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը: Կարևոր է ապահովել մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների անվճար և անարգել մուտքը ներկա հանգամանքներից տուժած բոլոր տարածքներ և մարդկանց: Այս առումով ի գիտություն եմ ընդունում վերջերս Ղարաբաղի տարածաշրջանում ՄԱԿ-ի առաքելության մասին տեղեկատվությունը։ Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր համապատասխան կողմերի հետ՝ իմ մանդատի համաձայն, օգնելու լուծել մարդու իրավունքների առկա մարտահրավերները: Այս համատեքստում, և Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ, ես շուտով կմեկնեմ Հայաստան»,- եզրափակել է Միյատովիչը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02