Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ «կառուցողական հարաբերություններ՝ հանուն ընդհանուր բարգավաճման և կայունության», երկուշաբթի ասել է ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Անա Պիսոներոն, փոխանցում է Anadolu-ն։ Եվրահանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցում լրագրողների հետ զրույցում Պիսոներոն ասել է, որ ԵՄ-ն «ռազմավարական շահագրգռվածություն ունի շարունակելու համագործակցությունը և փոխշահավետ հարաբերությունները Թուրքիայի և նրա ողջ ժողովրդի հետ»: Նա վերահաստատեց դաշինքի պատրաստակամությունը՝ «համագործակցելու Թուրքիայի հետ՝ շարժվելու դեպի կառուցողական հարաբերություններ՝ հանուն ընդհանուր բարգավաճման և կայունության», որը հիմնված կլինի «մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, միջազգային իրավունքը և կայունությունը հարգելու պարտավորությունների վրա՝ ի շահ մեր բոլոր քաղաքացիների»: Պիսոներոն նաև ընդգծել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունբ աջակցում է «Արևելյան Միջերկրական ծովում կայուն, անվտանգ միջավայրին»:
Հունիսին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի խնդրանքով Եվրահանձնաժողովը ներկայումս աշխատում է «ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վիճակի մասին զեկույցի» վրա, որը կհրապարակվի այս աշնանը, հավելել է նա: Պիսոներոյի խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին մեղադրեց Թուրքիային տված խոստումները չկատարելու մեջ: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն 2018 թվականին Եվրամիության խորհուրդը, որը ներկայացնում է ԵՄ անդամ երկրները, որոշել է դադարեցնել բանակցությունները։ Ըստ Անկարայի՝ բանակցությունները սառեցվել են ԵՄ որոշ անդամների կողմից քաղաքական խոչընդոտների պատճառով՝ ԵՄ-ին Թուրքիայի համապատասխանության հետ կապ չունեցող պատճառներով:
19:45
19:45
19:25
17:43
17:16
16:46
16:17
15:43
15:17
14:36
14:04
13:35
13:08
12:35
11:06
10:39
00:00
00:00
13:02
12:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17