Լեհաստանը, Չեխիան եւ Ավստրիան Սլովակիայի հետ սահմանին ժամանակավոր՝ առնվազն 10 օրով սահմանային վերահսկողություն կսահմանեն։ Նպատակը պայքարն է անլեգալ միգրացիայի դեմ, տեղեկացրել է Euromag-ը։
Անհրաժեշտության դեպքում վերահսկողությունը կարոող է երկարացվել եւս 20 օրով։ «Մենք կեսգիշերվանից վերականգնում ենք ժամանակավոր սահմանային վերահսկողությունը Սլովակիայի հետ սահմանին։ Մենք կստուգենք նրանց, ովքեր կմտնեն Լեհաստան»,- ասել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին։