Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում դիտվում է COVID-19-ով պայմանավորված հիվանդության դեպքերի աճ, իսկ եվրոպական տարածաշրջանում՝ նաև հոսպիտալացումների աճ, ինչը պայմանավորված է Օմիկրոնի մի շարք ենթատեսակներով:
Ներկայում հիմնական շրջանառվող շտամներն են՝ «Հսկողության տակ գտնվող» BA.2.86 (Պիրոլա) տարբերակը և «Հետաքրքրություն ներկայացնող» EG.5 (Էրիս) տարբերակը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում շրջանառվում են XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել է EG.5 (Էրիս) տարբերակը: Աշխարհում առաջին անգամ այս տարբերակի մասին զեկուցվել է 2023 թվականի փետրվարի 17-ին:
EG.5-ը շրջանառվում է Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում և օգոստոսի վերջից՝ նաև Վրաստանում: EG.5-ը COVID-19-ի վերջին տարբերակն է, որը շատ սերտորեն կապված է Omicron XBB տարբերակների հետ:
Նոր ենթատեսակի ախտանշանները նույնն են՝ հազ, փռշտոց, հարբուխ, գլխացավ, մկանացավ և այլն: Այս պահի դրությամբ` EG.5-ի պատճառով հիվանդության «ծանրության» վերաբերյալ հաղորդումներ չկան:
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է COVID-19-ի 217 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (122 դեպք) աճել է 95-ով (43.7%): Այս պահի դրությամբ` վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=1.4:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02