Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Թուրքիայի դեսպանին պարգևատրել է Ուկրաինայի համար վաստակի շքանշանով, հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։ Զելենսկին հանդիպել է թուրքական Onur Group ընկերության խորհրդի նախագահ Օնուր Չեթինջևիզի և Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեդ Գյուլդերեի հետ։
«Շնորհակալ եմ Onur Group ընկերությանը և դրա ներկայացուցիչներին այն բանի համար, որ այս օրերին՝ ռուսական լայնածավալ ագրեսիայի սկզբից, նրանք անձամբ և իրենց ընկերությունը մնացին Ուկրաինայում և ուկրաինացիների կողքին՝ Թուրքիայի և թուրք ժողովրդին հետ միասին աջակցելով մե»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ընկերությանն ուկրաինական բանակին օգնելու և Ուկրաինա տեխնիկա մատակարարելու համար։ «Մենք իրական հզոր հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Եվ անձամբ նախագահ Էրդողանի հետ։ Շատ կարևոր է նաև, որ թուրքական բիզնեսը ներկայացված է Ուկրաինայում և գտնվում է Ուկրաինայում։ Սա է գլխավորը՝ չկորցնել նման մշտական գործընկերներին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի դեսպանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Ուկրաինայում՝ երկու երկրների միջև ամուր հարաբերությունների զարգացմանը նպաստող աշխատանքի համար։ Ուկրաինային աջակցելու և ուկրաինա-թուրքական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Ուկրաինայի նախագահը Յագմուր Ահմեթ Գյուլդերեին և Օնուր Չեթինջևիզին պարգևատրել է 2-րդ աստիճանի Պատվո շքանշանով։
17:09
16:55
16:35
15:45
15:17
14:55
14:33
13:32
13:15
12:49
12:33
12:16
11:52
11:36
10:56
10:34
10:14
09:56
09:49
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02