Թուրքիան կարող է ընդլայնել Սիրիայի հյուսիսում օդային գործողությունների շրջանակը՝ ուղղված հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և դրա տեղական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի՝ (SND) այնտեղ տեղակայված ուժերի դեմ։ Թուրքաին նաև նախատեսում է ընդլայնել Սիրիայում և Իրաքում տեղակայված իր ռազմակայանների պատասխանատվության տարածքները, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Սիրիայում օդային գործողությունները կիրականացվեն հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նույն կերպ կգործեն Հյուսիսային Իրաքում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով մարտական ինքնաթիռներ։ Թուրքիան գործելու է արտգործնախարար Հաքան Ֆիդանի հոկտեմբերի 4-ի հայտարարության լույսի ներքո, որ հոկտեմբերի 1-ին Անկարայում ՆԳՆ կենտրոնակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սիրիայում և Իրաքում PKK-ի բոլոր ենթակառուցվածքներն ու օբյեկտներն այժմ Անկարայի օրինական թիրախներ են։ Սիրիայի հյուսիսում օդային գործողությունները կդառնան «առօրյա», գրում է թուրքական թերթը։ Ըստ Hurriyet-ի՝ Անկարան ավարտել է տարբեր սցենարների հիման վրա հարակից տարածքներում գործողություններ իրականացնելու պլանների նախապատրաստումը։ Առաջնահերթություններից է Սիրիայի և Իրաքի հետ սահմաններից ահաբեկիչների ամբողջական մաքրումը։ Այս ուղղությամբ առաջնային թիրախը Հյուսիսային Իրաքի Զապ շրջանն է, որտեղ PKK-ն զգալի կորուստներ է կրել, իսկ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաթ շրջանում գործողություն է նախապատրաստվում, նշում է թերթը։ Ըստ Hurriyet-ի՝ հոկտեմբերի 1-ից թուրքական բանակը Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է PKK-ի 58 օբյեկտ և սպանել 37 զինյալի, սակայն այդ թիվը հոկտեմբերի 5-ի երեկոյան Սիրիայի հյուսիսում ավիահարվածից հետո կարող է աճել։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02