Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են զինծառայողների համատեղ պատրաստության կատարելագործման հարցը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։ Հոկտեմբերի 4- 6-ը Բելառուսում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարության ղեկավարների խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը, որը համակարգում է զինվորական անձնակազմի և գիտական աշխատանքների համատեղ պատրաստումը։
Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ռազմական կրթության կառավարման մարմինների ղեկավարները, ինչպես նաև միավորման անդամ երկրների կրթական, մեթոդական և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ներկա դրությամբ կազմակերպության անդամ երկրների 12 ռազմաուսումնական հաստատություններ ստացել են ՀԱՊԿ հիմնարար ուսումնամեթոդական կազմակերպությունների կարգավիճակ, որոնք վերապատրաստում են իրականացնում հետևյալ մասնագիտություններով՝ համազորային պատրաստություն, հակաօդային պաշտպանություն, հրթիռային ուժեր և հրետանի, զորքերի հակաօդային պաշտպանություն, կապ, նյութատեխնիկական ապահովում, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնային պայքար, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի անձնակազմի վերապատրաստում, ականազերծում, բժշկական և դեղագործական մասնագիտություններ, ինչպես նաև կազմակերպության անդամ երկրների ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման համար պատասխանատու կադրերի պատրաստում»:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02