Անցյալ 1շաբաթվա ընթացքում հաստատված հարաբերական դադարից հետո նախօրեին Հալեպում կրկին սրվել է ռազմական իրավիճակը: Մասնավորապես, ընդդիմադիր մի քանի խմբավորումներ միավորող «Ջայշ ալ-Ֆաթհ» կառույցը քաղաքի արևմտյան հատվածում լայնամասշտաբ հարձակում է նախաձեռնել սիրիական բանակային ստորաբաժանումների, նրանց հարող լիբանանյան «Հիզբալլահի» և մի շարք այլ զորամիավորումների դեմ՝ գրավելով Հալեպի արևմտյան խոշորագույն արվարձաններից Դահիյա ալ-Ասադ շրջանը:
Ռազմական գործողությունը մեկնարկել է և քաղաքի արևմտյան շրջանների զանգվածային հրթիռակոծմամբ, ինչպես նաև՝ առնվազն 4 մահապարտ ահաբեկիչների կողմից պայթուցիկով բեռնված տանկերով և «ջիհադ-մեքենաներով» իրականացված անակնկալ հարձակումներով, ինչը խուճապային իրավիճակ է առաջացրել հակառակորդի մոտ՝ հարկադրելով նրան նահանջել: Զուգահեռաբար հակակառավարական «Ահրար ալ-Շամ» խմբավորումն ակտիվորեն հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի արևելքում գտնվող «Ալ-Նայրաբ» ռազմական օդանավակայանի ուղղությամբ:
Վերոնշյալ հարձակումներն, ըստ սիրիացի ընդդիմադիրների, հանդիսանում են Հալեպի շրջափակման ճեղքման առավել լայնամասշտաբ ռազմագործողության ընդամենը մեկ բաղադրիչը(կարճատև հաջողությամբ նման փորձ հակակառավարական ուժերը նախաձեռնել էին նաև դեռևս ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին): Սիրիայում գործող «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ այդ գործողության համար արդեն իսկ նախապատրաստել է 40 մահապարտ ահաբեկիչների՝ իրենց «ջիհադ-մեքենաներով»:
Սիրիական հակակառավարական ուժերի ժամանակավոր հաջողությունները մեծ ոգևորություն են առաջացրել սոցիալական ցանցերի՝ ընդդիմադիրներին պատկանող հատվածում, որտեղ Հալեպի ռազմագործողությունը գնահատվում է՝ որպես «մայրը բոլոր ճակատամարտերի», և այն անպայման ավարտվելու է հենց իրենց հաղթանակով:
Օգտվելով շրջանում ակտիվացած ռազմական իրավիճակից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր հերթին անակնկալ հարձակում է նախաձեռնել Հալեպ նահանգի արևելքում սիրիական բանակի ենթակայության ներքո գտնվող «Ալ-Քվեյրիս» ավիաբազայի դեմ, մինչդեռ օբյեկտը պահպանող կառավարական ուժերին հաջողվել է հետ մղել իսլամականների գրոհը:
Չնայած օդային հարվածները դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությանն, այնուամենայնիվ ռուսական օդատիեզերական ուժերը նախօրեին ևս վերսկսել են գործողությունները՝ Հալեպի տարբեր շրջաններում իրականացնելով մի քանի տասնյակ ավիահարվածներ:
Այսպիսով, ինչպես նախկին հրադադարներից հետո, այս անգամ ևս, սիրիական բանակի և ռուսական օդուժի կողմից միակողմանիորեն հայտարարված մոտ մեկ շաբաթյա մարդասիրական դադարն ընդդիմադիրների կողմից ծառայեցվեց վերախմբավորվելու, վերազինվելու և նոր լայնամասշտաբ հարձակում նախաձեռնելու նպատակին. Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում, մեկնարկեց դեռևս սեպտեմբերի 22-ից սկսված ռազմական նոր շրջափուլի հերթական բաղադրիչն՝ այս անգամ արդեն ընդդիմադիրների պատասխան հարձակմամբ:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03