Մոսկվայում ամենալուրջ անհանգստություն են հայտնում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման առիթով։
Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունում։ «Այս առնչությամբ հաստատում ենք մեր սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշումը այն մասին, որ հակամարտությունը, որն ընթանում է արդեն 75 տարի, չունի ուժային լուծում եւ կարող է կարգավորվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բանակցային գործընթացի կարգավորմամբ՝ հայտնի միջազգային-իրավական հիմքի վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններում՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որը Իսրայելի հետ կապրի խաղաղության եւ անվտանգության պայմաններում։ Ներկայիս մասշտաբային էսկալացիան գնահատում ենք որպես բռնության փակ շրջանակի հերթական չափազանց վտանգավոր դրսեւորում, որը ՄԱԿ եւ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի քրոնիկական չկատարման եւ Արեւմուտքի կողմից միջազգային դիտորդների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) մերձավորարեւելյան «քառյակի» աշխատանքն արգելելու ուղիղ հետեւանքն է։ Պաղեստինյան եւ իսրայելական կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, հրաժարվել բռնությունից, զսպվածություն ցուցաբերել եւ կարգավորել բանակցային գործընթաց՝ ուղղված համապարփակ, ամուր եւ այդքան երկար սպասված խաղաղությանը Մերձավոր Արեւելքում»,- նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02