Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում։ Հումանիտար կենտրոնում ներկայացնելով առողջապահության նախարարության վերջին տվյալներն՝ ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ հիվանդներից 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11–ը` ծայրահեղ ծանր վիճակում։ Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից տուժած 5 հիվանդ բուժումը կշարունակի Իտալիայում, 4 պացիենտ արդեն իսկ տեղափոխվել է Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։ Նա նաև հայտնեց, որ ժամանածների շուրջ 14 տոկոսն ամրագրվել և կցագրվել է առողջապահական առաջնային բուժհաստատություններում, ընդհանուր առմամբ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում 13 999 պացիենտ շարունակում է բուժումը: «Առողջապահության նախարարությունը նաև 915 զանգ է ստացել թեժ գծին, որով տրվել է որոշակի խորհրդատվություն»,- ընդգծեց Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ զուգահեռ այս գործընթացին՝ տեղահանված արցախիներին բոլոր մարզերում տրամադրվում են տաք սնունդ, հագուստ, դեղամիջոցներ, ինչպես նաև կազմակերպվում է կրթության գործընթացը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02