ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ իր վերահսկողության տալ է վերցրել Գազայի հատվածի շուրջ գտնվող բոլոր բնակավայրերը, եւ ներկայում Իսրայելի տարածքում որեւէ մարտական գործողություն չի վարվում Պաշտպանության բանակի զորքերի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ։ Այս մասին լրագրողներին ասել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ, դերծովակալ Դանեիլ Հագարին։
Նրա խոսքով՝ «վերահսկողությունը հաստատվել է բոլոր բնակավայրերում, բայց այդ շրջանում դեռեւս կարող են ահաբեկիչներ մնացած լինել։ «Տանկերը եւ ինքնաթիռները կպաշտպանեն սահմանի բաց տեղերը, մենք գրեթե ավարտել ենք Գազայի հատվածից բնակիչների տարհանումը, բայց Սդերոտը առայժմ անհնար է տարհանել»։
Հագարին ավելացրել է, որ զորակոչվել է 300 000 պահեստային, սա ամենամեծ զորակոչն է Իսրայելի պատմության մեջ։ Բացի այդ, նա հաստատել է, որ Գազայից Իսրայելի վրա արձակվել է 4 400 հրթիռ։
Նրա խոսքով՝ՀԱՄԱՍ-ի հետ բախումների դեպքերը վերջին մի քանի ժամվա ընթացքում «եզակի» են եղել։