«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին: Նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորներն, առհասարակ, չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել: Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են կրկին փորձել ու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել; Թեկնածուի առաջադրման ժամկետը մինչև ամսի 12-ն է, ընդդիմադիրները վաղը կներկայացնեն նրա թեկնածությունը ԱԺ, իսկ ԱԺ առաջիկա նիստին արդեն կքննարկվի Մանվել Բադալյանի թեկնածության հարցը: Թե ինչու՞ կանգ առան հենց Մանվել Բադալյանի թեկնածության վրա, հաշվի առնելով, որ ՔՊ-ն նախորդ անգամ տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը, հիմա ի՞նչ ակնկալիքով են նոր թեկնածու առաջադրում, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, մեր այս հարցերին ի պատասխան, ասաց. «Սահմանադրությամբ և օրենքով սահմանված մեր լիազորությունն է ներկայացնել թեկնածու, մենք ներկայացնում ենք արժանապատիվ, իսկ թե ի՞նչ կանի իշխանությունը՝ չեմ կարող ասել: Մյուս բոլոր հարցերի պատասխաններն արդեն ԱԺ նիստին կհնչեն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
13:56
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02