«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Խ.-ն, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամյալ Ն.Մ.-ին օրենքի խախտումներով տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Արդյունքում՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բժիշկ-հոգեբույժ Մ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի առաջին բաժանմունքի ավագ բուժքույր Ն.Զ.-ի հետ (Մ.Կ.-ի և Ն.Զ.-ի ցուցումով՝ խնամող սանիտար Ս.Գ.-ն և հերթափոխի բուժքույր Խ.Ա.-ն)՝ ՊՈԱԿ-ի բնակիչ, ագրեսիվ վարքագիծ դրսևորող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամյալ Ն.Մ.-ի նկատմամբ կատարել են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով (ֆիզիկական ներգործությունը) նախատեսված բռնի այլ գործողություններ: Մասնավորապես՝ տևական ժամանակ, օրվա ընթացքում 4 ժամից ավելի՝ ընդհուպ ամբողջ գիշեր, կիրառել են ֆիզիկական զսպում. մետաղյա շղթան կապելով Ն.Մ.-ի որովայնի հատվածին փաթաթված կտորի վրայից և, ֆիքսելով ջեռուցման մարտկոցից, նրա կենցաղը կազմակերպել են հատակին դրված ներքնակի վրա: Վերոնշյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել խնամյալ Ն.Մ.-ի իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, խախտվել են նրա՝ Սահմանադրությամբ երաշխավորված ֆիզիկական անձեռնմխելիության, մարդասիրության, բարեկիրթ և չնվաստացնող վերաբերմունք ստանալու իրավունքները: Վերոգրյալի հիման վրա՝ դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Կ.Խ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին), Մ.Կ.-ի նկատմամբ՝ 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնի այլ գործողություններ կատարելուն օժանդակելը), Ս.Գ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, Խ.Ա.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով և Ն.Զ.-ի նկատմամբ՝ 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02