Ավելի քան 338 հազար պաղեստինցիներ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հետևանքով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նրանցից գրեթե 218,000-ը պատսպարվում են 92 դպրոցներում, որոնք ղեկավարվում են ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալության կողմից: ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 88 ուսումնական հաստատությունների ենթարկվել են ավիահարվածների, այդ թվում՝ UNRWA-ի 18 դպրոց և Պաղեստինի ինքնավարության 70 դպրոց։ ՄԱԿ-ը ավելացրել է, որ UNRWA-ի երկու օբյեկտներ օգտագործվում էին որպես ժամանակավոր ապաստան տեղահանվածների համար: «Սա նշանակում է, որ վեցերորդ օրն անընդմեջ ավելի քան 600,000 երեխա Գազայի հատվածում ապահով վայրում կրթություն ստանալու հնարավորություն չունի», - ասել է Դյուժարիկը:
UNRWA-ն հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր սպանվել է իր աշխատակիցներից 12-ը: ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ իրավիճակը Գազայում շարունակում է վատթարանալ, քանի որ օգնության գործակալությունները չեն կարողանում օգնություն հասցնել մեկուսացված անկլավին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Գազայի հատվածի հիվանդանոցները գտնվում են «իրենց հնարավորությունների սահմանին»: Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել էր, որ Գազայի հիվանդանոցները «վտանգված են դիահերձարանների վերածվելու», քանի որ սննդի, ջրի և էլեկտրաէներգիայի պակասն արդեն իսկ լրացուցիչ ճնշում է գործադրում բժշկական հաստատությունների վրա: Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարել է, որ նախատեսում է համագործակցել UNRWA-ի հետ՝ «Ավելի քան 800,000 մարդկանց ամբողջ Պաղեստինում հասնելու համար»: Չորեքշաբթի օրը ՊՀԾ-ն ասել է, որ սնունդ է մատակարարել ավելի քան 175,000 տեղահանվածների 88 ապաստարաններում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02