Արևմուտքի և Ռուսաստանի միջև «թեժ» հակամարտությունը, եթե դա տեղի ունենա, չի սահմանափակվի հատուկ ռազմական գործողության շրջանակով, «դա կլինի բոլորովին այլ պատերազմ», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։ Լրագրողի խնդրանքով այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությունը՝ պատերազմի պատրաստվել միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով միջուկային առճակատման տարբերակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում, իսկ եթե նրանք ցանկանում են կռվել Ռուսաստանի հետ, ապա սա բոլորովին այլ պատերազմ է, սա հատուկ ռազմական գործողություն չէ», - ընդգծել է Պուտինը։
Նա հավելել է, որ ոչ մի խելամիտ մարդ չպետք է մտքով անցկացնի միջուկային տերությունների միջև պատերազմի հավանականությունը։ «Բայց եթե այն վրա է հասնում, դա պարտադրում է մեզ միայն զգուշանալ: Մենք բոլորս պատրաստվում ենք պատերազմի, քանի որ հետևում ենք հայտնի վաղեմի սկզբունքին․ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ Բայց մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02