Անցած մեկ շաբաթում Երեւանի մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումը կազմել է 563 407 ուղեւոր. Գիծ է դուրս բերվել 2758 գնացք: Այս մասին նշվեց այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը նշեց, որ ընկերության տեխնիկական վիճակն այնքան էլ լավ չի. «Սպասում ենք, որ պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ պետք է վերանորոգենք: Սպասում ենք, կառավարության կողմից պետք է ֆինանսավորում լինի: Մի անգամ ֆիննախից մերժեցին, հետ եկավ մեզ մոտ, նշեցին, որ հաջորդ տարվա բյուջեում էին նախատեսում այդ գումարները, բայց նորից դիմումը գնացել է ՏԿԵ նախարարություն: Ինձ թվում է, որ պետք է հաստատվի: Մոտ 200 մլն դրամի պահեստամասերի մասին է խոսքը»,-ասաց Սեդրակյանը՝ հավելելով, որ դա իրենց հրատապ է պետք:
Տնօրենի պաշտոնակտարը տեղեկացրեց, որ 4 կմ ռելսերը ճանապարհին է, որը կհասնի մոտ մեկ ամսվա ընթացքում:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ինձ ուղարկեք ձեր գրության համարը, ես կզբաղվեմ անձամբ»:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02