Պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրումը կարող է ներգրավել ավելի շատ երկրներ և հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի և մարդկության ոչնչացմանը: Նման կարծիք է հայտնել իսրայելցի պատմաբան, «Սափիենս. մարդկության համառոտ պատմություն» բեսթսելերի հեղինակ Յուվալ Նոա Հարարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Որպես կանոն, կարգը փլուզվում է և փոխարինվում է քաոսով։ Դա տեղի է ունենում վերջին հինգից տասը տարիների ընթացքում: Այժմ մենք դա տեսնում ենք ավելի ու ավելի շատ վայրերում»,- ասել է Հարարին հնդկական NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, ինչ հիմա կատարվում է Իսրայելում և Պաղեստինում, դրա մի մասն է: Եթե ամեն ինչ կարգի չբերենք, իրավիճակը միայն կվատանա։ Սա կտարածվի ամբողջ աշխարհում եւ կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: Իսկ զենքի և տեխնոլոգիաների տեսակների առկայության դեպքում դա կարող է հանգեցնել մարդկության ոչնչացմանը», - ասել է նա: Միևնույն ժամանակ, Հարարին կարծում է, որ «մենք չպետք է կորցնենք հույսը և կոչ ենք անում բոլորին, որոնք գոնե ինչ-որ հնարավորություն ունեն, վերականգնել կարգուկանոնը։ «Առաջին քայլը, որի վրա ես հիմա կկենտրոնանայի […], բոլոր պատանդների անհապաղ ազատումն է, առանց որևէ պայմանի», - ասել է Հարարին:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01