Այսօր լրանում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր անարդար սահմանափակումների ժամկետը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, փոխանցում է Mehr-ը։
«Հոկտեմբերի 18-ից, համաձայն Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի՝ բոլոր սահմանափակումները, որոնք անարդարացիորեն կիրառվել են բալիստիկ հրթիռների հետ կապված գործողությունների և Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխությունների նկատմամբ, կդադարեն»,- գրել է Կանին իր X միկրոբլոգում: Նրա խոսքով՝ Իրանն այլևս չի ենթարկվում որևէ սահմանափակման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։ Այսօրվանից 2231 բանաձևի ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների վրա դրված բոլոր սահմանափակումները, ներառյալ սառեցված ակտիվները, և ցուցակը կհեռացվեն ՄԱԿ-ի կայքից: Բաղեին նշել է, որ 2231 բանաձեւի հիման վրա Իրանի դեմ ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սահմանված բոլոր սահմանափակող միջոցներն ու պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ «Նման սահմանափակումների պահպանումը կամ այդ շրջանակներում նոր պատժամիջոցների կիրառումը 2231 բանաձեւի համատեքստի ակնհայտ խախտում է»,-ընդգծել է իրանցի դիվանագետը։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44