ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանի և Ասսեն քաղաքի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Ռոմաշուկ Կրտսերի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և որպես երկու երկրների միջմշակութային համագործակցության օրինակ՝ ընդգծել 2022 թվականին Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում համատեղ ցուցադրության իրականացումը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Դրենց թանգարանի տնօրենին՝ Հայաստանի պատմության թանգարանի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ արձանագրելով այն փաստը, որ հանրային քվեարկության արդյունքում այդ ցուցահանդեսը ճանաչվել է Նիդերլանդների տարվա լավագույն ցուցադրություն և արժանացել առաջին մրցանակի:
«Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած մշակութային համագործակցությունը կլինի շարունակական, և երկու պետությունների միջև միջմշակութային կապերն ավելի կամրապնդվեն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2024 թվականին Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն հյուրընկալելու հնարավորության հարցը՝ նախանշելով համագործակցությանն առնչվող հնարավոր մանրամասները:
ԿԳՄՍ նախարարը Դրենց թանգարանի տնօրենին առաջարկել է դիտարկել նաև հնարավոր համագործակցությունը՝ թանգարանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ ճանաչողական այցելությունների, փորձի փոխանակման, թանգարանային գործում մասնագիտական կրթության աջակցման, համատեղ ծրագրերի իրականացման, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի կազմակերպման ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը նույնպես կարևորել է հայ-նիդերլանդական միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը և ընդգծել մատնանշած նախագծերի իրականացման անհրաժեշտությունը: Թանգարանի տնօրենը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախանշված բոլոր նախաձեռնությունների իրականացմանը:
Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանի նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը վերոնշյալ ծրագրերի իրականացման հարցում և շնորհակալություն հայտնել արդյունավետ քննարկման համար:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02