ԵՄ խոսնակ Բալազ Ուջվարին ողջունել է այն տեղեկությունները, որ Եգիպտոսը համաձայնել է թույատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված, սակայն ասել է, որ անկլավ մուտք գործող ապրանքների քանակի ցանկացած սահմանափակում չի համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքին, հաղորդում է CNN-ը։ Ույվարին ասել է, որ դաշինքը «ողջունում է Եգիպտոսի հայտարարությունը, որ ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը կարող է սկսել հասնել Գազայի հատված», և կրկնել է, որ «միջազգային մարդասիրական իրավունքը պարտավորեցնում է բոլոր կողմերին ապահովել մարդասիրական անվտանգ և անխոչընդոտ հասանելիություն կարիքավորներին»: «Ապրանքների քանակի, նշանակության և կատեգորիաների սահմանափակումները չեն համապատասխանում այս պարտավորությանը», - ասել է Ուջվարին:
Նա հաստատել է, որ ԵՄ-ից երկրորդ մարդասիրական չվերթը վայրէջք կկատարի Եգիպտոսում հինգշաբթի կեսօրին, այն բանից հետո, երբ առաջին օգնության չվերթը ժամանել է երկուշաբթի:
«Եթե գումարենք երկուշաբթի օրը ժամանած և այսօր մեկնած չվերթի բեռը, ապա խոսքը 54 տոննա անհրաժեշտ մարդասիրական բեռի մասին է։ Սա ներառում է հիգիենայի պարագաներ, սանիտարահիգիենիկ նյութեր, ինչպես նաև սնունդ, ջուր և կացարաններ», - ասել է Ուջվարին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է «Իսրայելի հայտարարությունն այն մասին, որ իրենք չեն խանգարի Եգիպտոսից սննդի, ջրի եւ դեղորայքի մատակարարմանը»։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսին համաձայնել է բացել Ռաֆահ անցումը՝ դեպի Գազա մարդասիրական օգնության համար, և մարդասիրական օգնություն տեղափոխող մինչև 20 բեռնատարներ կթույլատրվեն մտնել Գազա:
19:45
19:45
19:25
17:43
17:16
16:46
16:17
15:43
15:17
14:36
14:04
13:35
13:08
12:35
11:06
10:39
00:00
00:00
13:02
12:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17