Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հետաքննություն է սկսել գերմանական Deutsche Welle հեռուստաընկերության թուրքական խմբագրության նկատմամբ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը «կողմնակալ լուսաբանման» առնչությամբ։ Այս մասին հայտնում է Turkish Minute-ը։ RTÜK-ի ղեկավար Էբուբեկիր Շահինն ասել է, որ վերահսկող մարմինը հետաքննություն է սկսել թուրքական DW հրատարակության նկատմամբ՝ կապված հոկտեմբերի 16-ին իր կայքում տեղադրված «Ո՞ր գործողություններն են համարվում ռազմական հանցագործություններ» վերնագրով հրապարակման հետ։ Նրա խոսքով՝ ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, այնպես էլ Թուրքիան ունի հեռարձակումը կարգավորող օրենքներ, որոնք համապատասխանում են ԵՄ չափանիշներին։ Նա ասել է, որ RTÜK-ն իրավունք ունի վերահսկելու առցանց լրատվամիջոցների բովանդակությունը և մեղադրել է DW-ին լրագրության համընդհանուր սկզբունքները խախտելու մեջ՝ իր «մանիպուլյատիվ և ոչ ճշգրիտ» լրատվական հաղորդումներով։ Նա ասել է, որ RTÜK-ը ձեռնարկել է անհրաժեշտ իրավական գործողություններ՝ կապված հրապարակումների հետ։ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թվի աճի ֆոնին DW-ն փորձագետների հետ զրուցել է այն մասին, թե որն է ռազմական հանցագործությունը: Ըստ այդ վարկածի՝ «քաղաքացիների սպանությունը և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները միշտ չէ, որ ռազմական հանցագործություն են, և քաղաքացիական օբյեկտները կարող են հարձակվել, եթե դա համարվի ռազմական անհրաժեշտություն՝ միջազգային իրավունքի համաձայն»: DW Թուրքիայում կարելի է մուտք գործել միայն VPN-ի միջոցով, քանի որ ալիքն արգելափակվել է «Ամերիկայի Ձայն»-ի թուրքական հրատարակության հետ 2022 թվականի հունիսին՝ RTÜK-ի կողմից պահանջվող առցանց հեռարձակման լիցենզիա ստանալուց հրաժարվելու պատճառով:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02