հավ ամբողջական - 1800 գր
նարինջ - 450 գր
սխտոր - 1 գլուխ
մայոնեզ - 100 մլ
աղ - 1 ճ/գդ
պղպեղ սև - 1 թ/գդ
նարինջ - 450 գր
սխտոր - 1 գլուխ
մայոնեզ - 100 մլ
աղ - 1 ճ/գդ
պղպեղ սև - 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
1. Նարինջները լվանում ենք, մի մասը շրջաններով ենք կտրատում, իսկ մյուս մասը` կիսաշրջանաձև։


2. Հավի կաշին թեթևակի առանձնացնում ենք և կտրած նարինջները տեղավորում ենք կաշվի տակ. ինչպես կրծքամսի հատվածում, այնպես էլ` մեջքի։


3. Պատրաստում ենք սոուսը. մայոնեզը, աղն ու պղպեղը լցնում ենք ամանի մեջ և խառնում ենք։


4. Հավի ներսից և դրսից սոուսով համեմում ենք։ Նարնջի կտորները տեղավորում ենք հավի փորի մեջ։

5. Սխտորը մաքրում ենք և տեղավորում հավի փորի մեջ։

6. Հավի փորը փայտիկով փակում ենք կամ թելով կարում։ Տոտիկները կապում ենք և դնում բուսայուղով պատված ձևամանի մեջ։ Հավը տեղափոխում ենք նախապես մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 1 ժամ եփում ենք մինչև պատրաստ լինի։


7. Պատրաստի հավը դնում ենք մատուցարանի վրա և ձևավորում ենք թարմ նարնջի կտորներով։


Ի դեպ, հուսով ենք կհավանեք «Նարնջով մարինացված հավ»-ը, և հետագայում այն կընդգրկեք Ձեր սիրելի ուտեստների ցանկում:

