Արցախի իշխանությունն այս պահին ունի մի քանի առանցքային խնդիր` տարբեր խողովակներով անկեղծ խոսել հասարակության հետ և հստակ բացատրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը` իր պատճառահետևանքային կապով, ներկայացնի իր պատկերացումները Արցախի ապագայի և Հայաստանում գտնվող արցախցիների ճակատագրի վերաբերյալ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի ներկայացուցչության դեմ տեղին ունեցած իրադարձությունները, որոնք ակնհայտորեն հրահրված էին հայաստանյան իշխանությունների և նրանց ծառայություն մատուցող քաղաքական դիակների կողմից, մասնակցային առումով, այնուամենայնիվ, միատարր չէին և բաժանվում էին 3 հիմնական խմբերի: Առաջին խումբ, կազմակերպված` մի քանի տասնյակ կազմող անձինք էին, որոնք համախոհությամբ ասոցացվում էին Փաշինյան-Սամվել Բաբայան տխրահռչակ տանդեմին: Ենթադրելի է, որ նպատակը «դեբոշ» սարքելն ու Ներկայացուցչության շենք գրավելն էր, որը պետք է ուղեկցվեր կոնկրետ անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ և դրանով ամբողջությամբ փակվեր Արցախի էջը: Երկրորդ խումբ, կոնկրետ անձինք էին, ովքեր տեղեկություններ ունեին այն մասին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման և հատկապես դրա վերջին օրերին խիստ կասկածելի ֆինանսական գործարքներ է իրականացրել, հարստացել ու հարստացրել իր թիմակիցներին կամ իր կողմից տարբեր օպերացիաներ իրականացնող խմբերին: Այս մարդիկ իրենց պատկերացրած ձևերով փորձում են հասնել Արայիկ Հարությունյանի, նրա տարբեր թիմակիցների և ըստ իրենց` ապօրինի հարստացների պատժվելուն: Երրորդ խումբ, այստեղ մարդիկ էին, ովքեր պարզապես փորձում են հասկանալ, թե ո՞վ կամ ովքե՞ր են լուծելու իրենց սոցիալական հարցերը, ի՞նչ է ենթադրում նախագահի հայտնի հրամանագիրը և ի՞նչ է իրենց սպասվում: Համոզված եմ, որ Արցախի ներկացուցչության դիմաց հավաքված և ակտիվություն/ագրեսիվություն դրսևորող անձանց ճնշող մեծամասնությունն իր քայլի վտանգավորությունը ողջ խորությամբ չէր էլ պատկերացնում: Պատերազմը, շրջափակումը, չդադարող ճգնաժամները մարդկանց վրա ծանր հոգեբանական ազդեցություն են թողել և նրանց դարձրել խիստ էմոցիոնալ: Արցախի իշխանությունն այս պահին ունի մի քանի առանցքային խնդիր` տարբեր խողովակներով անկեղծ խոսել հասարակության հետ և հստակ բացատրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը` իր պատճառահետևանքային կապով, ներկայացնի իր պատկերացումները Արցախի ապագայի և Հայաստանում գտնվող արցախցիների ճակատագրի վերաբերյալ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները ներխուժել էին շենք, անկարգություններ հրահրել, քաշքշել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին: Նրանք Արցախի նախագահից բացատրություն էին պահանջում կատարվածի վերաբերյալ, ինչպես նաեւ սոցիալական տարբեր խնդիրների մասին էին բարձրաձայնում:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02