Թուրքիան վտարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարին, որը գտնվում էր Ստամբուլում, երբ զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա, տեղեկացրել է AL-Monitor-ը՝ հղում կատարելով անունը չնշած աղբյուրներին։ Իսմայիլ Հանիային եւ նրա շրջապատին խնդրել են հեռանալ երկրից այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվել են կադրեր, որոնցում նա եւ ՀԱՄԱՍ-ի այլ անդամներ «շնորհակալական աղոթ» են մատուցում հոկտեմբերի 7-ին ներխուժման մասին հեռուստահաղորդումը դիտելով, տեղեկացրել են աղբյուրները։ Հանիան ինքնակամ վտարման մեջ է ապրում Կատարում եւ Թուրքիայում։
Թուրքիան պետք է ուշադրության առնի Պաղեստինի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Իսրայելի հետ մերձենալու գործընթացը երկար տարիների տարաձայնություններից հետո։ Դա նշանակում է որպես բանակցող կարեւոր դեր խաղալու հնարավորություն Թուրքիայի համար։ Թուրքիան Արեւմուտքում դիտարկվում է որպես հազվադեպ գործընկեր, որը կարող է բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ, չնայած երրորդ կողմի ցանկացած առաջատար դեր բանակցություններում ստանձնելու է Եգիպտոսը։ Թեեւ Էրդողանը աստիճանաբար խստացրել է հռետորաբանությունն ի պատասխան Գազայի հատվածում զոհերի թվի ավելացման եւ դեմ էր Բայդենի այցին Իսրայել՝ հայտարարելով, որ դա հավասարազոր է Գազայի ավերածությունների պաշտպանությանը, Թուրքիայի նախագահը ավելի զուսպ է արտահայտվում Իսրայելի վերաբերյալ՝ նախորդ արտահայտությունների համեմատությամբ։ Դա, հավանաբար, դուր չի եկել ՀԱՄԱՍ-ին։ Անկարայում պաղեստինյան աղբյուրը Al Monitor-ին տեղեկացրել է, որ «պաղեստինյան խմբավորումները, ներառյալ ՀԱՄԱՍ-ը, դժգոհ են Թուրքիայի դիրքորոշումից։ Նրա հայտարարությունները համարվում են անհամարժեք։ Նրանք անգամ չեն կանչել Իսրայելի դեսպանին ԱԳՆ [ի նշան բողոքի]»։ Թուրքական Haberturk հեռուստաալիքի հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գործիչ Հալեդ Մաշաալն անցած շաբաթ ասել է. «Ես շատ հարգում եմ Թուրքիային։ [Բայց] Թուրքիան պետք է ասի «ստոպ»... Իսրայելին»։
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50
10:50 02.11.26
17:05 02.11.26
15:55 02.11.26
15:19 02.11.26
15:03 02.11.26
11:09 02.11.26
16:14 02.11.26
15:36 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02