Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը։
«Հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է։ Երկու կողմն էլ համաձայնել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և դա էր հիմնական չլուծված խնդիրը»,- ասել է նախարարը. «Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապեր հաստատելու համար, որոնց բոլորի մասին պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներում»։ Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց։ «Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել (դրանք շարունակվում են) սահմանազատման գործընթաց ներթափանցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի], առաջին հերթին՝ Եվրոպական միությունից և որոշ չափով նաև ԱՄՆ-ից»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44