Ես պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծեի Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունները, որքան կընդգծեի Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և տարածաշրջանի թրքախոս ժողովուրդների հարաբերությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է պատմական Ռուսաստանի կողմից դավաճանված լինելու զգացողությունը: «Այստեղ են բոլոր հարցերը և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները: Եվ ես հենց այդ տրամաբանությունն եմ դնում, որ մենք պիտի աշխատենք՝ առաջին հերթին մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները բարելավենք: Ում հետ ունենք լավ հարաբերություններ, այդ հարաբերություններն ավելի լավը դարձնել: Խոսքը Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Ում հետ հարաբերությունները լարված են կամ չկան հարաբերություններ, այդ հարաբերությունները ստեղծենք և փորձենք քայլ-քայլ գնալ առաջ»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, շատ բան կախված է նրանից, թե ինչքանով կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր, որովհետև երբ չկան ձևակերպված տարածաշրջանային շահեր, ինքնիշխան երկրների շահերի միջև սկսում են լարումներ առաջանալ, որոնք չկառավարելու դեպքում դառնում են սրացումներ, էսկալացիաներ, պատերազմներ: «Բայց հենց այդ լարումները կառավարելու ճիշտ և գրագետ ձևը տարածաշրջանային շահերի մասին պատկերացումներ ունենալն է, որովհետև գիտեք՝ մենք չենք կարող այնպես անել, որ տարածաշրջանի բոլոր երկրները և ժողովուրդները լինեն նույնական՝ նույնական մտածողությամբ, նույնական պատկերացումներով, ընկալումներով և այդպես շարունակ, և պետք էլ չէ դա անել: Պետք չէ դա անել, որովհետև այն, ինչ դառնում է հակասությունների պատճառ, երբեմն կարող է փոխլրացման պատճառ դառնալ, էլ չեմ ասում, որ այդ մշակույթները, պատմությունները, ավանդույթները կարող են մեկը մեկին լրացնել: Բայց պետք է գտնել այդ բանաձևը, ինչպես դրանք ձևակերպել և դասավորել, որ դրանք ոչ թե բախվեն, այլ մեկը մեկին լրացնեն, մեկը մեկին ընդգծեն, ուժեղացնեն՝ գուցե: Այսինքն` մենք ոչ թե խնդիրը դրել ենք՝ չենք կարողանում լուծել, մենք նորմալ խնդիրն էլ չենք դրել, այսինքն` դեռ վերնագիրը չունենք: Հիմա կարծում եմ, որ մենք այդ վերնագիրը պետք է ունենանք և փորձենք այդ վերնագրի ներքո ստեղծել բովանդակություն: Ինչպիսի՞ն կլինի և պետք է լինի այդ բովանդակությունը, ես չեմ կարող ասել, որովհետև դա կարող է լինել միայն համագործակցության և ինչ-որ տեղ՝ համատեղ աշխատանքի արդյունք: Ես չեմ կարող պարծենալ, որ մենք տարածաշրջանում այդ աշխատանքը բավարար չափով անում ենք, բայց կարծում եմ, որ եթե մնանք այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն հայտնի են և որոնց մասին ասացի, նման բան ունենալու հնարավորությունները կմեծանան»:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55