«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչարյանի՝ 2021 թվականին հայտարարագրված միանձնյա 2 բնակարանը եւ մեկ ավտոտնակը պահպանվել են 2022 թվականի հայտարարագրում: Նկատենք, որ Քոչարյանի միակ եկամտի աղբյուրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացած տարեկան 10 մլն 278 հազար դրամն է: Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրված որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է գնել՝ 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ, 2015 թվականի արտադրության, VOLVO մակնիշի։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Քոչարյանը նաեւ «չհայտարարագրված» եւս մեկ որդի ունի՝ Լեւոն Քոչարյանը, որին շատ արտոնյալ պայմաններով ազատել է զինվորական ծառայությունից։ Ըստ մամուլի՝ այն ժամանակ սպասել են, երբ ԲՈԿ-ը հաստատի նրա թեզը (իսկ ԲՈԿ-ը կհաստատեր), եւ Անդրանիկ Քոչարյանի տղան կազատվեր զինծառայությունից, ինչը եղավ։ Բանակի հզորացումից օրուգիշեր խոսող Անդրանիկ Քոչարյանն իր որդուն փրկել է զինծառայությունից: Քոչարյանի երիտասարդ որդին՝ Վազգեն Քոչարյանը, որը փաստացի իր հետ է բնակվում, եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն է։ Վերջինս այնքան շռայլ է սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամուտի 60%-ով որդու՝ Վազգենի համար մեքենա է գնել։ Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4-հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով: Քոչարյանի որդին, որեւէ եկամուտ չունենալով, նաեւ վարում է, ինչը ծախսեր է ենթադրում։ Քոչարյանը նաեւ ունի երկու բնակարան եւ մեկ ավտոտնակ, որոնք եւս ֆինանսներ ծախսելու որոշակի պահանջ ունեն՝ կոմունալներ եւ բնակարանի գույքահարկ։ Այսքան ծախսերը դրված է միայն աշխատավարձով ապրող Քոչարյանի ուսերին: Մամուլը նաեւ հրապարակել է կադրեր, թե ինչպես է ժամանակն անցկացնում Քոչարյանը թանկարժեք սրճարաններում եւ ռեստորաններում։ Առնվազն կասկածելի է, թե ինչ գումարներով է ապրել 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի ընտանիքը, ով է հովանավորել, ֆինանսավորել, որ ընտանեկան տարրական կարիքները բավարարեն: Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում: Հուսանք՝ Կոռուպցիայի կանխարգելման՝ անգործության մատնված հանձնաժողովը մեկ անգամ որեւէ ՔՊ-ական պատգամավորի գործունեություն կուսումնասիրի եւ պարզաբանումներ կուզի, թե ինչպես է գոյատեւել Անդրանիկ Քոչարյանի ողջ ընտանիքը 4 մլն դրամով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02