Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում այս հինգ տարիների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանը մնացել է միայնակ. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով կրկին օրակարգ մտած ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու հարցին։
Հիշեցնենք, որ The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հարցեր կան ՌԴ-ին ու քննարկումների մեջ են ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ՝ հավելելով, որ ՀՀ-ն պետք է իր անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ևս տեսակետ էր հայտնել, որ չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի։ Մամիջանյանը հիշեցնում է 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ի բարեկամ և հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի կողմից օդային տարածքի փակումը և նշում՝ նման դեպքերը բազմաթիվ են։ «Իհարկե, որպես արտաքին քաղաքականության ամենամեծ բացթողում անհրաժեշտ է նշել Պրահայում Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին հայտարարությունը։ Այսպիսի արտաքին քաղաքականության հետագիծ ունեցող խմբակի գործունեության արդյունքը լինում է սա, երբ դաշնակիցները և գործընկերները չեն հասկանում, լավ առումով կանխատեսելի չէ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը», - ասաց նա։
Հարցին, թե, ըստ նրա, Փաշինյանի կողմից բարձրացված՝ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ քննարկելու ինչ հարցերի մասին է խոսքը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի բառերը ստի հոմանիշն են, ուստի վերլուծություն անել՝ հիմնվելով իր խոսքի վրա, բացարձակ անօգուտ և անհեռանկար գործառույթ է։ Էական չի, թե ինչ է ասվում, էական է, թե ինչ է արվում և ոչ միայն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների համատեքստում, այլ շատ ու շատ այլ միջազգային կառույցների, դերակատարների հետ հարաբերություններում»։
Շարունակությունը`Aysor.am-ում
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02