Գագիկ Ծառուկյանը հանդիպել է արցախահայությանը հրատապ աջակցության կազմակերպման գործում ակտիվ մասնակցություն ունեցած թիմակիցների, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների և կամավորների հետ։
Քննարկվել են մեծածավալ աջակցության կազմակերպման աշխատանքների ընթացքը, առաջացող խնդիրները, դրանց արագ շտկման ուղիները։ Գագիկ Ծառուկյանը լսել է տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքների հաշվետվությունները և տվել կոնկրետ հանձնարարականներ։ Ընդգծվել է մշտական հետադարձ կապի առկայության, արցախահայության հետ մշտական շփումների մեխանիզմների ապահովման, աջակցության թիրախային ու հասցեական տրամադրման անհրաժեշտությունը: Գագիկ Ծառուկյանը կարևորել է նաև աշխատանքը և համագործակցությունն առանձին անհատների, սրտացավ խմբերի հետ, ովքեր գիշեր-ցերեկ փորձում են ռեսուրսներ հայթայթել ու օգնել մեր հայրենակիցներին։ Խնդրել է փոխանցել իր հիացմունքը և նաև պատրաստակամությունը աջակցելու նրանց՝ ավելի արդյունավետ աշխատելու համար։
«Արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են, և մենք պետք է անենք ամեն հնարավորը՝ նրանց հոգսը թեթևացնելու համար։ Առաջինը, որ պետք է արվի և արվում է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից՝ ջերմ մարդկային վերաբերմունքն է, երկրորդը՝ հրատապ աջակցությունը մարդկանց օրվա խնդիրները լուծելու համար։ Բայց առաջիկայում մեզ սպասում է ավելի երկարատև ու գրագետ մշակված աշխատանք, որը պահանջելու է պետության, խոշոր բիզնեսի, աշխարհասփյուռ հայության ու բոլոր՝ մտավոր ու այլ ռեսուրսներ ունեցող համակարգերի աշխատանքը», -հանդիպման ընթացքում նշել է Գագիկ Ծառուկյանը։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02