«Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը, հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ»,-խորհրդարանում տված ճեպազրույցում պատասխանելով ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին դուրս շպրտելու մասին հարցին՝ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: Նա հռետորական հարց հնչեցրեց, թե Հայաստանը պե՞տք է գնա խաղաղության օրակարգով, թե՞ պատերազմի: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ադրբեջանական կողմը բավարար քայլեր չի արել, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և հույս հայտնեց, որ վերջինս կանի դրանք:
«Մեր ընթացքը չի փոխվելու, գնալու ենք այս ուղղությամբ, իսկ եթե Հայաստանի վրա հարձակում լինի՝ մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած ագրեսիայի դիմակայել, պատասխան տալ: Այդպես եղել է ու լինելու է»,-հայտարարեց Արշակյանը: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է, որ ճանապարհները ապաշրջափակվեն, և դրանք գործեն ՀՀ իրավազորության և օրենքների շրջանակներում: Խոսելով անկլավների թեմայի մասին՝ Արշակյանը նշեց. «Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի շրջանակներում բոլոր հարցերը քննարկման ենթակա են, եթե ունեն իրավական հիմքեր, քարտեզագրված են, երկկողմ համաձայնագրերում գրանցված են»: Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը և գրավոր դա ընդունելու:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02